Կավազաշվիլի. Եվրո-2012-ում ռուս ֆուտբոլիստները վերջնագիր էին ներկայացրել

22:13   10 հուլիսի, 2012

«Եվրո-2012-ում Չեխիայի հետ խաղից առաջ մեր ֆուտբոլիստները վերջնագիր ներկայացրեցին, որ չեն խաղա, եթե նրանց որոշակի գումար չվճարեն, ասել է Ռուսաստանում գործող Պայմանավորված հանդիպումների հետաքննության կոմիտեի նախագահ Անզոր Կավազաշվիլին:

«Ի վերջո պայմանավորվեցինք, որ խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար նրանք կստանան 800 հազար եվրո, իսկ ոչ-ոքիի դեպքում` 400 հազար դոլար:

Դրանք խելահեղ գումարներ են, որոնք հավասար են լավ մանկա-պատանեկան մարզադպրոցի կամ նույնիսկ մարզադպրոցների տարեկան բյուջեին: Դա խայտառակություն է»,- Կավազաշվիլիի խոսքն է մեջբերում Sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը վաստակեց չորս միավոր եւ գրավեց 3-րդ տեղը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։