Վան Բրոնկհորստը մերժել է Վան Գալի առաջարկը

17:18   10 հուլիսի, 2012

Շատ հաճելի էր ստանալ նման առաջարկ մեր ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն այժմ ես ինձ ոչ մի կերպ չեմ կապում ազգային հավաքականի հետ, ասել է «Արսենալի» եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող Ջովանի վան Բրոնկհորստը, որը մերժել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի առաջարկը` դառնալ իր օգնականը:

«Ես չեմ ցանկանում լքել «Ֆեյենորդը»: Միգուցե ապագայում Հոլանդիայի հավաքականում աշխատելու ցանկություն առաջանա»,- Վան Բրոկհորստի խոսքն է մեջբերում AD.nl-ն:

Այժմ Վան Բրոկհորստը հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչի օգնականն է: 

Հիշեցնենք, որ 60-ամյա Վան Գալը հուլիսի 6-ին Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց Բերտ վան Մարվեյկին, որը հեռացավ հավաքականից, երբ թիմը Եվրո-2012-ի խմբային փուլում գրավեց վերջին տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։