Դարպասապահը սպանել է մրցակցին

14:16   10 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Հնդկաստանի առաջնության խաղում Ջալպեյգուրի քաղաքում «Ռայկատպարա» ակումբը հյուրընկալել էր «Նհանու Նահար» թիմին: Խաղն անցնում էր հանգիստ պայքարում մինչեւ այն դրվագը, երբ դաշտի տերերի հարձակվող Մահեշ Տապան բախվեց մրցակից թիմի դարպասապահին:

Հարձակվողին փորձել են հիվանդանոց տեղափոխվել մոտոցիկլի օգնությամբ, քանի որ ստադիոնի մոտակայքում չեն եղել շտապօգնության մեքենաներ չեն եղել: Ընդ որում՝ երեք հիվանդանոցներ չեն ցականացել ընդունել ֆուտբոլիստին՝ նշելով, որ չունեն ազատ տեղեր: Հարձակվողը մահացել է ճանապարհին:

Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է մեկնաբանել Տապայի մահը: Ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ իշխանությունները պատասխանատվություն չեն կրում մահացած ֆուտբոլիստի համար, քանի որ ֆուտբոլային հանդիպումը չի անցկացվել ֆեդերացիայի հովանու ներքո:

Սա այս տարվա երկրորդ մահվան դեպքն է հնդկական ֆուտբոլում: Մարտին «Բենգալոր» ակումբի խաղացող Վենդակեշը խաղի ժամանակ մահացել էր սրտի կաթվածի հետեւանքով, հաղորդում է winnipegfreepress.com-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։