«Մետալուրգը» ներկայացրեց թիմի նորեկ Արտակ Եդիգարյանին

19:02   9 հուլիսի, 2012

 

Հուլիսի 9-ին Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը եւ գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետրենկոն թիմի մարզաբազայի կոնֆերանս-սրահում ներկայացրել են հինգ նորեկներին, որոնց թվում նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանին:

Վարդան Իսրայելյանը պատմել է նորեկների, նրանց մարզական կարիերայի մասին: Գլխավոր մարզիչը խոսել է նրանց խաղային որակների մասին. «Մակրիդիսը միանշանակ թիմի ուժեղացում է: Սաշա Մուսիենկոն Չերնովիցկի «Բուկովինայի» առաջատարն էր: Արտակ Եդիգարյանը Հայաստանի հավաքականի խաղացող է: Մենք պայմանագիր ենք ստորագրել նաեւ երկու երիտասարդ խաղացողների` Միրոշնիկի եւ Դեգտյարովի հետ. նրանք թիմի հեռանկարն են»:

Վլադիմիր Պետրենկոն նաեւ նշել է, որ Ավստրիայում ուսումնամարզական հավաքից հետո երեք խաղացող վնասվածքներ ունեն: Մասնավորապես, Կառլեն Մկրտչյանը քթի վիրահատությունից հետո բարդություններ ունի:

Անդրադառնալով այն լուրերին, որ «Մետալուրգ» կարող է տեղափոխվել Դավիթ Մանոյանը, թիմի գլխավոր մարզիչը նշել է, որ Մանոյանը գտնվում է «Կուբանում», հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։