Կեյտան հեռացել է «Բարսելոնայից» բարձր հարկերի պատճառով

10:52   9 հուլիսի, 2012

Ես հեռացել եմ «Բարսելոնայից» բարձր հարկերի պատճառով, հայտարարել է 32-ամյա կիսապաշտպան Սեյդու Կեյտան (Մալի)` մեկնաբանելով իր տեղափոխությունը չինական «Դալյան Աերիբին» ակումբ:

«Ամենահեշտ որոշումներից չէր: Ես խաղում էի աշխարհի լավագույն թիմում եւ ցանկանում էի մնա, բայց հարկերը 24 տոկոսից բարձրացվեցին մինչեւ 43 տոկոս, իսկ ակումբը չառաջարկեց ցանկալի ֆինանսական պայմաններ:

Ես կարծում եմ` ճակատագրի հարց է: Հեռանում եմ, բայց միայն շնորհակալական խոսքեր ունեմ «Բարսելոնային»: Ես տվել եմ ակումբին, ինչ կարողացել եմ: Իմ սրտի մի մասը միշտ կմնա «Բարսելոնայում»: Այստեղ անցկացրած չորս տարիները պարզապես ֆանտաստիկ էին», - կիսապաշտպանի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։