Դիդյե Դեշամը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ

17:05   8 հուլիսի, 2012

43-ամյա մասնագետ Դիդյե Դեշամը հուլիսի 9-ին պաշտոնապես կզբաղեցնի ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը, գրում է L'Equipe-ը:

Ֆրանսիացի մարզիչը Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՖՖՖ) հետ կկնքի երկու տարվա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել եւս երկու տարով: Այդ մասին ՖՖՖ-ն պաշտոնապես կհայտարարի հուլիսի 9-ին կայանալիք մամուլի ասուլիսում:  

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դիդյե Դեշամը կփոխարինի իր նախկին թիմակից Լորան Բլանին, ով հեռացել էր զբաղեցրած պաշտոնից Եվրո-2012-ից հետո: Մարզչական կարիերայի ընթացքում Դեշամն աշխատել է ֆրանսիական «Մոնակոյում», Թուրինի «Յուվենտուսում» եւ Մարսելի «Օլիմպիկում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։