«Ռեալը» հրաժարվել է Մայկոնի տրանսֆերից

12:08   8 հուլիսի, 2012

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հրաժարվել է ձեռք բերել իտալական «Ինտերի» բրազիլացի պաշտպան Դուգլաս Մայկոնին, տեղեկացնում է Marca-ն:

Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողին ցանկանում էր իր թիմում տեսնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, սակայն Արքայական ակումբի ղեկավարությունը որոշել է այլ ֆուտբոլիստի ձեռք բերել աջ պաշտպանի դիրքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա Մայկոնը պատրաստ է «Ռեալ» տեղափոխվել տարեկան մեկ միլիոն եվրո աշխատավարձով:

Բրազիլացի պաշտպանը 2006 թվականին ֆրանսիական «Մոնակոյից» է տեղափոխվել «Ինտեր»: Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 24 խաղի, խփել է երկու գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։