«Լացիոյի» ձերբակալված ավագը 2 եվրո խաղադրույքով 10 հազար եվրո էր ստացել

21:51   7 հուլիսի, 2012

Հայտնի է դարձել, թե մայիսին ձերբակալված իտալացի ֆուտբոլիստ, Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Ստեֆանո Մաուրին խաղադրույքներ է կատարել, որոնք նրան մեծ գումարներ էին բերել:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Մաուրիին մեղադրում էր պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ:

Այժմ ընթանում է հետաքննություն, սակայն որոշ փաստեր շատ խոսուն են: Պարզվում է, որ Մաուրին երկու եվրոյով «էքսպրես» խաղադրույք է կատարել` իրար կապելով երկու իրադարձություն: Արդյունքում նա շահել է 10 հազար եվրո: Նման եկամուտներ ապահովել էր 0:3 արդյունքը «Ֆիորենտինա» - «Նապոլի» խաղում (գործակիցը` 40) եւ նույն արդյունքը նաեւ «Ինտեր» - «Բոլոնիա» (գործակիցը` 125) խաղում, հաղորդում է sportske.jutarnji.hr-ն:

sportske.jutarnji.hr


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։