Ռոնալդու. Զիդանն օգնեց անցկացնել կարիերայիս լավագույն մրցաշրջանը

09:55   28 հոկտեմբերի, 2016

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գովեստի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին:

«Նախորդ մրցաշրջանի մեկնարկն այնքան էլ հաջող չէր մեզ համար: Սակայն, երբ Նոր տարուց հետո թիմը գլխավորեց Զիդանը, ամեն բան կարգավորվեց: Նա դարձավ իմ կարիերայի լավագույն մցրաշրջանի կատալիզատորը: Մենք միանգամից վեր բարձրացանք Պրիմերայի մրցաշարային աղյուսակում, հետո հաղթեցինք Չեմպիոնների լիգայում, իսկ ես դարձա նաեւ Եվրոպայի չեմպիոն: Իմ ու «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների համար դա հրաշալի մրցաշրջան է, եւ այդտեղ Զիդանի մարզչական վաստակը հնարավոր չէ անտեսել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրից հետո Արքայական ակումբը 21 միավորով առաջատարն է: «Սեւիլիան» ունի 20 միավոր, իսկ «Բարսելոնան» 19 միավորով երրորդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։