Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալը բարդ է

11:03   27 հոկտեմբերի, 2016

Ցուցադրեցինք լավ խաղ, ոչ մի բանի համար չեմ զղջում, հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած նվազագույն հաշվով պարտությունը:

«Հպարտ եմ մեր երիտասարդ ֆուտբոլիստներով ու մյուս խաղացողներով, որոնք հանդես եկան այս խաղում: Այսպիսի խաղերում պետք է լինել ավելի սառնասիրտ, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալը բարդ է: Մենք երջանիկ ենք: Ցանկանում էի, որ հաղթեինք, սակայն այժմ պետք է կենտրոնանալ մյուս մրցաշարերի վրա:

Չհաղթեցինք 6-րդ խաղում անընդմեջ: Դա լավագույն իրավիճակը չէ, բայց մենք պայքարը շարունակում ենք եւս 3 մրցաշարերում: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում: Ցուցադրեցինք լավ խաղ, ոչ մի բանի համար չեմ զղջում: Պայքարեցինք մինչեւ վերջին րոպեն»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիական լիգայի գավաթի գործող հաղթողն է եւ դուրս մնաց մրցաշարից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։