Մոուրինյոն կբաժանվի 4 ֆուտբոլիստներից

10:10   27 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է բաժանվել 4 ֆուտբոլիստներից:

Goal.com-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը հույսեր չի կապում իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի, ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինինի, գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի եւ հոլանդացի վինգեր Մեմֆիս Դեպայի հետ:

Ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբից կարող է հեռանալ նաեւ Հենրիխ Մխիթարյանը, որը վաղուց վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում մանչեսթերցիների կազմում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։