Արթուր Աբրահամ. Երեք շաբաթ պետք է դադարեցնեմ մարզումները

15:33   26 հոկտեմբերի, 2016

Բեռլինում ընթացող մարզումների ընթացքում վնասել եմ արմունկս եւ 3 շաբաթ չեմ կարողանա մարզվել, այդ պատճառով Մարտին Մյուրեի հետ մենամարտը չի կայանա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ:

«Մարզումների ընթացքում սպարինգ մենամարտի ժամանակ վնասվել է արմունկս: Բժիշկի ցուցումով երեք շաբաթ պետք է դադարեցնեմ մարզումները: Հիմա ինքնզգացողությունս նորմալ է: Դեռ պարզ չէ՝ երբ կկայանա հաջորդ մենամարտս եւ ով կլինի հաջորդ մրցակիցս»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը կայացել էր 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով: Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։