Էրիկ Բային «Մանչեսթեր Յունայթեդին» չի օգնի մի քանի շաբաթ

19:53   25 հոկտեմբերի, 2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին չի օգնի երեք շաբաթ, հաղորդում է Manchester Evening News-ը: 22-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 0:4 հաշվով:

Հոկտեմբերի 26-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպմանը չեն մասնակցի նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի պաշտպան Մարուան Ֆելաինին եւ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին, որոնք նույնպես վնասվածք ունեն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։