Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմում

16:12   25 հոկտեմբերի, 2016

Express.co.uk-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ է վերադառնալու հենց մանչեսթերյան դերբիում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Քրիս Սմոլինգ,  Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։