Օուեն Հարգրիվզ. Եթե ես լինեի մարզիչը, Մխիթարյանը մշտապես տեղ կունենար մեկնարկային կազմում

11:55   25 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, որը վաղուց վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում մանչեսթերցիների կազմում:

«Մխիթարյանը պետք է խաղա, չեմ կարող հավատալ, որ նա հնարավորություն չի ստանում թիմում: Եթե ես լինեի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը, նա մշտապես տեղ կունենար մեկնարկային կազմում: Մխիթարյանի համար բարդ էր նաեւ Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած առաջին տարին, իսկ նախորդ մրցաշրջանը լավագույնն էր: Նա դարձավ 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ. դա հրաշալի ցուցանիշ է: Նա այդ ամենն արել է առաջնությունում եւ ուժեղ թիմերի դեմ խաղերում: Մեսիից ու Ռոնալդուից բացի, չգիտեմ մեկին, որը գրանցել է այդպիսի ցուցանիշներ: Մխիթարյանը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է, սակայն մենք նրան դեռ չենք տեսել «Մանչեսթեր Յունայթեդում»: Խնդիրն այն է, որ նա, լինելով հիանալի ֆուտբոլիստ, նաեւ շատ հուզական է: Եթե հենց սկզբից նա գոլեր խփեր եւ կատարեր գոլային փոխանցումներ, ամեն բան իդեալական կլիներ: Սակայն դանդաղ մեկնարկը, հավանաբար, անդրադարձավ նրա վստահության վրա»,- Հարգրիվզի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։