The Sun. Մոուրինյոն Ռունիին խորհուրդ է տվել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

10:10   25 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի ավագ Ուեյն Ռունիին խորհուրդ է տվել փոխել ակումբը: Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ նա անգլիացի հարձակվողին չի կարող խոստանալ տեղ մեկնարկային կազմում եւ մշտական խաղային պրակտիկա, գրում է The Sun-ը:

Վերջին շրջանում Ռունին Պրեմյեր լիգայում կորցրել է տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 8 խաղի, դարձել է մեկ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։