Իսպանական Լա լիգան ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույններին, տեղեկացնում է Marca-ն:
Իսպանայի նախորդ առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեն, որի թիմը գրավել էր երրորդ տեղը: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: Նախորդ մրցաշրջանի 38 խաղերում Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը դարձել է 22 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:
Տարվա լավագույն նորեկը Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն է: Յան Օբլակը («Աթլետիկո») ճանաչվել է լավագույն դարպասապահ, Դիեգո Գոդինը («Աթլետիկո»)՝ լավագույն պաշտպան, Լուկա Մոդրիչը («Ռեալ»)՝ լավագույն կիսապաշտպան, Լիոնել Մեսին՝ («Բարսելոնա») լավագույն հարձակվող, իսկ Լուիս Սուարեսը («Բարսելոնա»)՝ լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։