Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստների

18:18   24 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Թիմը կպատրաստվի նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Չեռնոգորիա հանդիպմանը:

Լեւոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Գոռ Մալաքյան, «Ստալ», Ուկրաինա

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա  

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա», ԱՄԷ

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ», Թուրքիա

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու», Պորտուգալիա

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ», Ուկրաինա

Արթուր Սարկիսով, «Մորդովիա», Ռուսաստան

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվեն ավելի ուշ:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։