Մորատայի գոլը «Ռեալին» դարձրեց առաջատար

00:35   24 հոկտեմբերի, 2016

Իսպանական Պրիմերան 9-րդ տուրի արդյունքում ունեցավ միանձնյա առաջատար, որը Մադրիդի «Ռեալն» է:

Տուրի վերջին խաղում Արքայական ակումբը Մադրիդում մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ առավելության հասավ 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, թեեւ 2 թիմերն էլ ունեցան մի քանի իրական գոլային պահեր: Երկրորդ խաղակեսում եւս 2 թիմերի դարպասների մոտ գոլային պահերը շատ էին, բայց երկար ժամանակ դարպասի գրավում չկար: 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան դարձյալ առաջ մղեց «Ռեալին», որը պահպանեց հաղթական հաշիվը: Այդ գոլից հետո «Աթլետիկն» ունեցավ 100 տոկոսանոց գոլային պահ, որը չօգտագործեց:

Զինեդին Զիդանի թիմը վաստակեց 21 միավոր եւ բարձրացավ առաջին տեղ: Երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիան» ունի 20 միավոր, իսկ «Բարսելոնան» ու «Վիլյառեալը» 19-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Մադրիդի «Աթլետիկոն» 18 միավորով նահանջել է 5-րդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 2:1

Քարիմ Բենզեմա, 7, Ալվարո Մորատա, 83 – Սաբին Մերինո, 27



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։