Մոուրինյոն ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից

09:10   24 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում իր նախկին ակումբ «Չելսից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո ներողություն է խնդրել երկրպագուներից:

«Սովորաբար խաղը սկսվում է 0:0 հաշվից, սակայն այսօր մենք սկսեցինք 0:1-ից: Մենք ունեինք խաղի ծրագիր, բայց արագ գոլ բաց թողեցինք սխալի պատճառով: Այժմ առաջատարներին զիջում ենք 6 միավոր եւ պետք է հաղթենք բոլոր խաղերում:

Այս պարտության համար ներողություն եմ խնդրում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից: Վստահ եմ, որ կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Պետք է շարունակենք աշխատել:

Այս խաղն ինձ համար չէր տարբերվում մյուսներից: Իսկ թե ինչ ասացի Անտոնիո Կոնտեին, դա պատկանում է միայն նրան»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։