Միհրան Հարությունյանը ցուցադրել է վիրահատված ձեռքը (ֆոտո)

22:34   23 հոկտեմբերի, 2016

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության ենթարկվելուց հետո արդեն ուղեւորվել է տուն: 27-ամյա ըմբիշը հրապարակել է վիրահատված ձեռքի լուսանկարը:

«Վիրահատությունն անցյալում է եւ այսօր մեր առաջին հաղթանակն է: Վիրակապ եւ մենք մեկնում ենք տուն: P.S. ամեն ինչի համար փառք Աստծուն»,- ֆեյսբուքյան էջում գրել է ըմբիշը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանի ոտքի ջիլը տեղադրել են ձեռքին: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս: Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հարությունյանը հանդես էր եկել վնասվածքով։ Ռիո-2016-ի եզրափակիչում նա խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Ըմբիշն այդ վնասվածքը ստացել էր դեռ 2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։