Գեղարդ Մուսասի. Քոնոր Մաքգրեգորը միայն «Թվիթերում» է այդքան քաջ

19:33   23 հոկտեմբերի, 2016

Հոլանդիան ներկայացնող խառը մենամարտերի հայ մարզիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) նշել է, որ UFC-ի կիսաթեթեւ քաշային կարգի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր դեմքին չի ասել այն ամենը, ինչը գրում էր համացանցում:

«Ես նրան ասացի, որ այդ ամենն ասի իմ դեմքին, սակայն նա չի պատրաստվում անել դա, քանի որ չի պատրաստվում հաղթել: Ես մարտահրավեր չեմ նետում նրան, սա մարտ չէ: Պարզապես Մաքգրեգորը քաջ հայտարարություններ է անում միայն «Թվիթերում»,- Մուսասիի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:

Ավելի վաղ Գեղարդ Մուսասին հայտնել էր, որ իռալնդացի մարտիկը նրան սպառնացել է համացանցում՝ նշելով, որ կդիմի նաեւ դանակի օգնությանը: 2 մարտիկների միջեւ կոնֆլիկտը սկսել էր այն բանից հետո, երբ Մուսասին քննադատել էր Մաքգրեգորին՝ նշելով, որ նա ավելի շատ զբաղվում է ինքնագովազդով, քան՝ սպորտով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։