«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց 5-րդ խաղում անընդմեջ

18:24   23 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Սիթիի» առանց հաղթանակների շարքը շարունակվում է: Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի թիմն ընդունեց «Սաութհեմփթոնին» եւ բավարարվեց մեկ միավորով՝ 1:1: Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջեւում էին հաշվի մեջ, իսկ ընդմիջումից հետո «Մանչեսթեր Սիթիի» պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն:

«Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում չհաղթեց 5-րդ խաղում անընդմեջ եւ չօգտվեց միանձնյա առաջին տեղ բարձրանալու հնարավորությունից: Պրեմյեր լիգայում եռիշխանություն է: «Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու «Լիվերպուլն» ունեն 20-ական միավոր:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 1:1

Կելեչի Իհեանաչո, 56 – Նատան Ռեդմոնդ, 27



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։