Հենրիխ Մխիթարյանը եւ Ուեյն Ռունին չեն մեկնել «Չելսիի» դեմ խաղին

13:20   23 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի նաեւ Լոնդոնի «Չելսիի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղը:

Metro-ն գրում է, որ Հայաստանի հավաքականի ավագը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում չի մեկնել Լոնդոն, որտեղ հոկտեմբերի 23-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, կկայանա «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:

Լոնդոն չի մեկնել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին, որը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Նա վաղուց վերականգնվել է եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում մանչեսթերցիների կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։