4 տարի անց «Միլանը» հաղթեց «Յուվենտուսին»

00:50   23 հոկտեմբերի, 2016

Իտալական A Սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին «Միլանն» ու «Յուվենտուսը»: Միլանում կայացած խաղում Իտալիայի գործող չեմպիոնը պարտվեց նվազագույն հաշվով: Միլանցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց իտալացի 18-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելին:

Նախորդ անգամ «Միլանը» «Յուվենտուսին» հաղթել էր 2015 թվականի նոյեմբերի 25-ին:

Այս հաղթանակից հետո Վինչենցո Մոնտելայի թիմը 19 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Միլան» - «Յուվենտուս»՝ 1:0

Մանուել Լոկատելի, 65

«Սամպդորիա» - «Ջենոա»՝ 2։1

Լուիս Մուրիել, 21, Արմանդո Իցո, 47 (ինքնագոլ) – Լուկա Ռիգոնի, 24

Չիրացված 11 մետրանոց՝ Ֆաբիո Կվալյարելա, 45+1 («Սամպդորիա»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։