«Լիվերպուլը» հավասարվեց առաջատարին

22:21   22 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին»՝ 2 գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում։

Յուրգեն Կլոպի թիմը 20 միավորով հավասարվեց առաջին տեղում գտնվող «Արսենալին», որին զիջում է խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ։ Այս տուրում առաջատարներին կարող է շրջանցել «Մանչեսթեր Սիթին», որն ունի 19 միավոր եւ հոկտեմբերի 23-ին կընդունի «Սաութհեմփթոնին»։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2։1

Սադիո Մանե, 20, Ֆելիպո Կոուտինյո, 35 - Գարեթ Մակոլի, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։