«Վալենսիայի» ֆանատները շիշ են նետել գոլը տոնող «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վրա (ֆոտո)

21:05   22 հոկտեմբերի, 2016

«Վալենսիայի» ֆանատները տգեղ արարքով են առանձնացել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղի վերջնամասում։ Ավելացված ժամանակում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի իրացրած 11 մետրանոցից հետո «Վալենսիայի» երկրպագուները ջրով շիշ են նետել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ուղղությամբ, երբ հյուրերը տոնում էին հաղթական գոլը։ Շիշը դիպել է Լուիս Սուարեսին ու Նեյմարին, որոնք հայտնվել են խոտածածկին։

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղում «Բարսելոնան» Մեսիի դուբլի օգնությամբ հաղթել էր 3։2 հաշվով։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։