Մեսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին

20:08   22 հոկտեմբերի, 2016

Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3։2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ՝ հաղթանակ կորզելով վերջին վայրկյաններին։

Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը 4 րոպեում խփեցին 2 գոլ եւ առաջ անցան հաշվի մեջ։ Կատալոնական ակումբի կազմում 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ ավելացված ժամանակում Մեսին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգեւելով հյուրերին։

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան 14-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով։

«Բարսելոնան» 19 միավորով ժամանակավորապես բարձրացավ առաջին տեղ եւ մեկական միավոր առաջ անցավ Մադրիդի «Աթլետիկոյից» ու «Ռեալից», որոնք մեկական խաղ պակաս են անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 2։3

Մունիր Էլ Հադադի, 52, Ռոդրիգո, 56 – Լիոնել Մեսի, 22, 90+4 (11մ), Լուիս Սուարես, 62



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։