Տպավորիչ գոլն «Արարատին» չօգնեց «Ալաշկերտի» դեմ խաղում

19:51   22 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրում հետնապահ «Արարատը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Ալաշկերտին», որը հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում։

Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաշվի մեջ առջեւում էին Միհրան Մանասյանի գոլի շնորհիվ, բայց երկրորդ խաղակեսում «Արարատի» կիսապաշտպան Արամ Լոռեցյանը մոտ 45 մետրից գրավեց մրցակցի դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը։ «Ալաշկերտի» հաղթական գոլը վերջնամասում խփեց թիմի ավագ Վահագն Մինասյանը։

Երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտն» առաջին խաղն անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի հրաժարականից հետո եւ 2 միավոր է զիջում առաջատար «Շիրակին», որը հոկտեմբերի 22-ին Գյումրիում նվազագույն հաշվով հաղթել էր «Գանձասար-Կապանին»։

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1։2

Արամ Լոռեցյան, 64 – Միհրան Մանասյան, 15, Վահագն Մինասյան, 90+2

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 1:0

Բրայան դե լա Ֆուենտե, 47



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։