Դորտմունդի «Բորուսիան» փրկվեց 0։2-ից հետո

19:23   22 հոկտեմբերի, 2016

Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3։3 հաշվով ավարտվեց «Ինգոլշտադտի» դեմ արտագնա խաղը։ Դաշտի տերերը ստացել էին 2 գոլի առավելություն, բայց «Բորուսիան» փրկվեց պարտությունից։

Բեռլինի «Հերտան» տանը 2։1 հաշվով հաղթեց «Քյոլնին» եւ 17 միավորով հավասարվեց առաջատար «Բավարիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Դորտմունդի «Բորուսիան» 14 միավորով նահանջեց 6-րդ տեղ։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ինգոլշտադտ» - «Բորուսիա Դ.»՝ 3:3

Ալմոնգ Կոհեն, 6, Դարիո Լեզցանո, 24, 59 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59, Ադրիան Ռամոս, 69, Կրիստիան Պուլիշիչ, 90+1

«Հերտա» - «Քյոլն»՝ 2։1

Վեդադ Իբիշեւիչ, 13, Նիկլաս Ստարկ, 74 – Անտոնի Մոդեստ, 65

«Դարմշտադտ» - «Վոլֆսբուրգ»՝ 3։1

Անիս Բեն-Հատիրա, 25, Լասզլո Կլեինհեյզեր, 68, Սանդրո Սիրիգու, 68 – Մարիո Գոմես, 60

Հեռացում՝ Ջեֆրի Բրումա, 24 («Վոլֆսբուրգ»)

«Ֆրայբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 2։1

Մաքսիմիլիոն Ֆիլիպ, 66, Նիլս Պետերսեն, 78 – Հալիլ Ալթինթոփ, 84

«Բայեր» - «Հոֆենհայմ»՝ 0։3

Կերեմ Դեմիրբայ, 15, Սանդրո Վագներ, 49, Ստիվեն Ցուբեր, 60

Հեռացում՝ Կեւին Ֆոլանդ, 6 («Բայեր»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։