MLS-ը տուգանել է Դրոգբային

13:46   22 հոկտեմբերի, 2016

MLS-ը կանադական «Մոնրեալ Իմփեքթի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային տուգանել է հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու համար: Տուգանքի չափը չի հրապարակվում, գրում է BBC-ն:

38-ամյա ֆուտբոլիստը պահանջել էր, որ իրեն չհայտավորեն «Տորոնտոյի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության նախավերջին տուրի խաղին (2:2): Դրոգբան նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իմացել է, որ չի ընդգրկվելու մեկնարկային կազմում:


Դրանից հետո լուրեր էին շրջանառվում, որ Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը կարող է լքել կանադական ակումբը, քանի որ կոնֆլիկտ ունի «Մոնրեալ Իմփեքթի» գլխավոր մարզիչ Մաուրո Բյելոյի հետ: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 10 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։