Յուրգեն Կլոպ. Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է ասել Մոուրինյոն

14:44   21 հոկտեմբերի, 2016

«Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրում գոլազուրկ ոչ ոքիից հետո հրաժարվել է պատասխանել Ժոզե Մոուրինյոյի քննադատությանը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խաղից հետո նշել էր, որ լիվերպուլցիներն ընդամենը 2 դիպուկ հարված էին կատարել իր թիմի դարպասին, թեեւ ունեին գնդակը վերահսկելու մեծ առավելություն (65 տոկոս):

«Ինձ չի հետաքրքրում դա: Խաղն ավարտվել է, ինչո՞ւ դարձյալ քննարկել այն: Չի կարելի հանդիպումը հաղթել խաղից հետո. ես դա սովորել եմ մարզչական կարիերայիս սկզբում: Մենք վաստակեցինք մեկ միավոր, եւ դա լավ է: Չանցկացրինք իդեալական խաղ, բայց սա լավ փորձ էր»,- մարզիչի խոսքը մեջբերում է FOURFOURTWO-ն:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո «Լիվերպուլը» չորրորդ տեղում է եւ 3 միավոր առաջ է «Մանչեսթեր Յունայթեդից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։