Լուիս Սուարեսը Կատալոնիայում ստացավ «Ոսկե խաղակոշիկը» (ֆոտոշարք)

21:28   20 հոկտեմբերի, 2016

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին: Արարողությունը անցկացվել է Կատալոնիայում, գրում է Daily Mail-ը:

2015/16 մրցաշրջանում Սուարեսը խփել էր 40 գոլ՝ շրջանցելով իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին (36 գոլ) ու Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին (35 գոլ):

«Երբեք չեմ մտածել ռմբարկուական ռեկորդների մասին: Գլխավորը թիմային հաջողությունն է: Եթե չլինեին հրաշալի թիմակիցներս, այս մրցանակը իմը չէր լինի»,- ասել է Լուիս Սուարեսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։