Ռուդի Գարսիան դարձավ Գաել Անդոնյանի մարզիչը

19:44   20 հոկտեմբերի, 2016

Ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիան նշանակվել է «Մարսելի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը

Ֆրանսիական ակումբի հետ 52-ամյա մասնագետի պայմանագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 21-ից եւ նախատեսված կլինի 3 տարով:

Ռուդի Գարսիայի նախորդ ակումբը եղել է Հռոմի «Ռոման», որը նա գլխավորել էր 2013-2016-ը: Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրից հետո մարսելցիները 12 միավորով 12-րդ տեղում են:

Հիշեցնենք, որ «Մարսելում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։