Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի անպարտելի Լուկաս Բրաունի հետ

18:06   20 հոկտեմբերի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBO, WBA եւ IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (64-4, 54 նոկաուտ) մենամարտ կանցկացնի ավստրալացի Լուկաս Բրաունի (25-0, 22 նոկաուտ) հետ:

Դեկտեմբերի 10-ին Համբուրգում կայանալիք մենամարտում կվիճարկվեն WBA եւ IBO վարկածներով չեմպիոնական գոտիները, հաղորդում է Boxing Scene-ը:

«WBA-ի գոտին ամենահինն է: Ինձ համար այն ավելի հեղինակավոր է»,- ասել է 40-ամյա Վլադիմիր Կլիչկոն:

Հիշեցնենք, որ Կլիչկոն նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի նոյեմբերի 28-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր բրիտանացի Թայսոն Ֆյուրիին՝ կորցնելով IBO / WBA / WBO վարկածներով չեմպիոնական գոտիները: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։