Լուիս Էնրիկե. Մեսին այնպես էր խաղում, կարծես հանդիպումն անցկացվում էր դպրոցական խաղադաշտում

12:20   20 հոկտեմբերի, 2016

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ վստահ հաղթանակը:

«Մեսին վճռորոշ դեր ունեցավ այս հաղթանակում: Նա մասնակցեց հանդիպման բոլոր կարեւոր դրվագներին: Կարեւոր չէ, որ նա նոր է վերականգնվել վնասվածքից: Մեսիի հարցում ոչ ոք կասկածներ չուներ, իսկ ովքեր ունեին, շատ միամիտ են: Լեոն այնպես էր խաղում, կարծես հանդիպումն անցկացվում էր դպրոցական խաղադաշտում:

Մրցակիցը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ, ինչն անթույլատրելի է 2 շատ լավ թիմերի խաղում: Փոքր դետալները վճռեցին խաղի ելքը: Վստահ եմ՝ «Սիթին» կփորձի ռեւանշի հասնել Մանչեսթերում:

Ինչ վերաբերում է Սերխիո Ագուերոյին մեկնարկային կազմում դաշտ դուրս չբերելուն, ապա ես չեմ մեկնաբանում կոլեգաներիս որոշումները, առավել եւս՝ ընկերոջս: Եթե Գվարդիոլան նման քայլի էր գնացել, ուրեմն դա լավագույն որոշումն էր»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4:0 հաշվով, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։