Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) 15-րդ տուրում «Շտայնբախը» 1:1 հաշվով է ավարտել «Կիկերս Օֆենբախի» դեմ արտագնա խաղը, հայտնում է ակումբի կայքը:
Հյուրերի կազմում հաշիվը 34-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում խաղացել է 87 րոպե եւ ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 10-ի:
15-րդ տուրից հետո «Շտայնբախը» 27 միավորով երրորդ տեղում է:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։