Զիդան. Ռոնալդուի դրական էներգիան վարակում է բոլորին

10:18   16 հոկտեմբերի, 2016

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ 6:1 հաշվով տարած հաղթանակից հետո գովել է թիմի առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Չեմ նկատել անհանգստություն Ռոնալդուի մոտ: Նա միշտ ցանկանում է գոլ խփել, ինչը նորմալ է: Բայց ամենագլխավորն այն է, որ նա իդեալական է մտնում թիմի խաղի մեջ եւ թիմակիցներին հաղորդում է դրական էներգիա: Իհարկե, ես ցանկանում եմ, որ նա գոլեր խփի եւ շատ ուրախ եմ: Մենք գիտենք նրա դերը թիմում: Ռոնալդուի էներգիան վարակում է բոլորին: Ծանր ժամանակահատվածներ բոլորն են ունենում: Բայց մեր թիմը հրաշալի արձագանքեց այդ դժվարություններին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալը» 18 միավորով հավասարվել է մրցաշարային աղյուսակը գլխավորող «Աթլետիկոյին»: «Սեւիլիան» ունի 17 միավոր, «Բարսելոնան»՝ 16 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ»՝ 1:6

Ալվարո Կեխեդո, 55 - Ռաֆայել Վարան, 4, Քարիմ Բենզեմա, 31, Մարսելո, 39, Իսկո, 45, 62, Կրիշտիանու Ռոնալդու, 78

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։