«Ռեալը» 6 գոլ խփեց Սեւիլիայում

00:33   16 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սեւիլիայում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ: Արքայական ակումբը շատ արդյունավետ ու տպավորիչ անցկացրեց առաջին խաղակեսը եւ ընդմիջման գնաց 4 գոլի առավելությամբ: Ընդմիջումից հետո դաշտի տերերը կրճատեցին հաշիվը, սակայն ավելին անել չհաջողվեց, իսկ հյուրերը խփեցին նաեւ 5-րդ եւ 6-րդ գոլերը: «Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Իսկոն:

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմը 18 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Աթլետիկոյին»: Լավագույն եռյակը եզրափակող «Սեւիլիան» ունի 17 միավոր, իսկ «Բարսելոնան» 16 միավորով նահանջեց չորրորդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ»՝ 1:6

Ալվարո Կեխեդո, 55 - Ռաֆայել Վարան, 4, Քարիմ Բենզեմա, 31, Մարսելո, 39, Իսկո, 45, 62, Կրիշտիանու Ռոնալդու, 78



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։