Ուսեյն Բոլթը հանգստացնում է երկրպագուներին

18:18   6 հուլիսի, 2012

Ջամայկացի վազորդ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուեսյն Բոլթը մեջքի թեթեւ վնասվածքի պատճառով վազքուղի դուրս չի գա մինչեւ Օլիմպիական խաղերի սկիզբը, հաղորդում է The Mirror-ը:

Մասնավորապես, նա բաց կթողնի «Ադամանդե լիգայի» փուլը, որը տեղի կունենա հուլիսի 20-ին` Մոնակոյում:

Չնայած դրան, Բոլթը հավաստիացրել է իր երկրպագուներին, որ Լոնդոնում պատրաստ է պաշտպանել իր տիտղոսը:

«Լոնդոնում ես մասնակցելու եմ 100, 200 մետր վազքատարածություններում եւ 4x100 փոխանցումավազքում»,- նշել է Ուսեյնը:

Հիշեցնենք, որ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Բոլթը երեք ոսկե մեդալ նվաճեց` 100, 200 մետր վազքում եւ 4x100 փոխանցումավազքում: Մարզիկը նաեւ աշխարհի հնգակի չեմպիոն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։