Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանի հերթական ոչ ոքին՝ Վլադիմիր Կրամնիկի հետ

23:00   1 հոկտեմբերի, 2016

Լեւոն Արոնյանը եւ ռուս Վլադիմիր Կրամնիկը ոչ ոքիով բաժանվեցին Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի 5-րդ տուրում: Հայկական շախմատի առաջատարը խաղում էր սպիտակներով, իսկ մոտ 7 ժամ տեւած պարտիան ավարտվեց 83-րդ քայլում:

Լեւոն Արոնյանը խաղաց 5-րդ անընդմեջ ոչ ոքին եւ, վաստակելով 2.5 միավոր, բաժանում է 5-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը 4 միավոր հավաքած հոլանդացի Անիշ Գիրին է, որի հետ Արոնյանը կխաղա հոկտեմբերի 2-ին կայանալիք հաջորդ տուրում:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Լի Չաո (Չինաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Գիրի՝ 4 միավոր, Նեպոմնյաշչի՝ 3.5, Լի Չաո, Անանդ՝ 3, Կրամնիկ, Արոնյան, Մամեդյարով՝ 2.5-ական, Սվիդլեր՝ 2, Տոմաշեւսկի՝ 1.5, Գելֆանդ՝ 0.5:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։