Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է

22:52   1 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի տնային հանդիպման նախախաղային ասուլիսում նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն:

«Լուրջ վնասվածք ունի միայն Ֆիլ Ջոնսը, որը մի քանի շաբաթ չի խաղա: Մխիթարյանն արդեն պատրաստվում է թիմի հետ, Լյուկ Շոուն վատառողջ է, բայց կապաքինվի մինչեւ խաղը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։