Դորտմունդի «Բորուսիան» սայթաքեց Լեւերկուզենում

22:26   1 հոկտեմբերի, 2016

Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Լեւերկուզենում 0:2 հաշվով պարտվեց «Բայերին»:

«Բորուսիան» չօգտվեց առաջատար Մյունխենի «Բավարիայի» միավորների կորուստից եւ 12 միավորով մնաց երրորդ տեղում: Այս տուրում «Քյոլնի» հետ ոչ ոքի խաղացած «Բավարիան» ունի 16 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Հերտան»՝ 13:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բայեր» - «Բորուսիա Դ.»՝ 2:0

Ադմիր Մեհմեդի, 10, Չիչարիտո, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։