«Շիրակը» 3 միավոր տարավ Երեւանից

19:49   1 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց Ռումյան Հովսեփյանը:

Առաջատար «Շիրակը» վաստակեց 17 միավոր եւ 5-ական միավոր առաջ անցավ 2-3-րդ տեղերը բաժանող «Ալաշկերտից» ու «Բանանցից», որոնք կհանդիպեն հոկտեմբերի 2-ին: «Արարատը» 4 միավորով հետնապահն է:

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

Հոկտեմբերի 1

«Արարատ» - «Շիրակ»՝ 0:1

Ռումյան Հովսեփյան, 50

Չիրացված 11 մետրանոց՝ Դավիթ Հակոբյան, 77 («Շիրակ»)

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 1:0

Հայկ Իշխանյան, 12

Հոկտեմբերի 2

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 16:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։