Գոռ Աղբալյան. Չէի սպասում, որ փոխարինման դուրս կգամ «Հերակլեսի» կազմում

21:20   1 հոկտեմբերի, 2016

«Հերակլեսի» 19-ամյա կիսապաշտպան Գոռ Աղբալյանն անդրադարձել է «Գրոնինգենի» հետ սեպտեմբերի 25-ին կայացած խաղին (0:0), որում փոխարինման էր դուրս եկել 86-րդ րոպեին եւ նորամուտը նշել Հոլանդիայի առաջնությունում:

«Չէի սպասում, որ դուրս կգամ խաղադաշտ, թեեւ նախավարժանքից անմիջապես հետո մարզիչն ինձ ասաց, որ պատրաստվեմ: Անհանգստանալու ժամանակ պարզապես չունեի:

Ուրախ եմ, որ առաջին հանդիպումն անցկացրի «Հերակլեսի» գլխավոր թիմում, չնայած խաղացի 4-5 րոպե: Լարված խաղ էր, իսկ «Գրոնիգենը» շատ էր գրոհում: Անկեղծ ասած, երազում մի քանի անգամ տեսել էի, որ նշում եմ նորամուտս: Հիմա դա տեղի ունեցավ: Նպատակս է լավ աշխատել, որպեսզի խաղամ ավելի շատ»,- Գոռ Աղբալյանի խոսքը մեջբերում է «Հերակլեսի» կայքը:

Հիշեցնենք, որ Գոռ Աղբալյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Լյուքսեմբուրգի եւ Ուելսի դեմ Եվրոպայի 2017թ. առաջնության վերջին երկու ընտրական հանդիպումներին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։