«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

15:21   1 հոկտեմբերի, 2016

Daily Mail-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի տնային խաղում: Ըստ աղբյուրի՝  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո դարձյալ չի ընդգրկվելու Ժոզե Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ, Զլատան Իբրահիմովիչ:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։