Ռայոլա. Իբրահիմովիչը հրաժարվեց 100 միլիոն եվրոյից

17:08   1 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ մինչեւ անգլիական ակումբ տեղափոխվելը շվեդ հարձակվողը գայթակղիչ առաջարկ է ունեցել Չինաստանից:

«Իբրահիմովիչը լավագույնն է: Նա կարող էր 100 միլիոն եվրո եկամուտ ունենալ Չինաստանում, սակայն մերժեղ այդ առաջարկը: Զլատանը չի վազում փողի հետեւից, նրա համար կարեւորը հաղթանակներն են: Իմ բախտը բերել է, որ միշտ աշխատել եմ չեմպիոնների հետ. Իբրահիմովիչ, Պավել Նեդվեդ, Մաքսվել, Բլեզ Մատյուիդի, Ջանլուիջի Դոնարումա»,- գործակալի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 34-ամյա Իբրահիմովիչն այս ամռանը ֆրասնաիկան ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել անգլիական ակումբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։