Նեյմարը դատի է տվել Բրազիլիայի կառավարության

10:44   1 հոկտեմբերի, 2016

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը դատական հայց է ներկայացրել Բրազիլիայի կառավարության դեմ, գրում է Associated Press-ը:

Ենթադրվում է, որ պատճառը գաղտնի տեղեկատվության «արտահոսքն» է, որի հետեւանքով 23-ամյա ֆուտբոլիստն ու նրա ընտանիքը մեղադրվում են հարկերից խուսափելու մեջ: Դատավոր Էդուարդո Սանթոս դա Ռոշա Պենտեադոն Նեյմարի կողմից դատական հայց է ստացել մայիսի 17-ին:

Մարտ ամսին Բրազիլիայի հավաքականի առաջատարը մեղավոր էր ճանաչվել 2012-2014-ը 50 միլիոն դոլար հարկից խուսափելու մեջ: Բրազիլացին մեղադրվում է նաեւ 2011-2013-ը 16 միլիոն դոլար հարկ չվճարելու մեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։