«Ուրարտուն» շարունակում է հաղթել Վրաստանում

16:35   30 սեպտեմբերի, 2016

Վրաստանում հավաք անցկացնող «Ուրարտուն» հաղթել է նաեւ երրորդ ստուգողական խաղում: Թբիլիսիում Տիգրան Գյոկչյանի սաներն ուժեղ են գտնվել Վրաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականից՝ 62:53:

Հայկական թիմի գլխավոր մարզիչն այս անգամ ավելի մեծ թվով փորձարկումներ է կատարել:
Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը եւ Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը եւ Արիզոնա Ռեյդը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վրաստանում «Ուրարտուն» հաղթել էր նաեւ «Ռուսթավիին» (90:88) եւ «Սուխումիին» (111:86):

Հիշեցնենք, որ երեւանյան ակումբը նախապատրաստվում է Ռուսաստանի Սուպերլիգա-1-ին եւ հոկտեմբերի 6-ին կանցկացնի առաջին հանդիպումը` Երեւանում հյուրընկալելով «Ռյազանին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։