Մելդոնիումը մնացել է 2017-ի արգելված խթանիչների ցուցակում

15:40   30 սեպտեմբերի, 2016

Միջազգային հակադոպինգային գործակալությունը (WADA) մելդոնիում (միլդրոնատ) դեղամիջոցը թողել է 2017 թվականի արգելված խթանիչների ցուցակում:

WADA-ն հրապարակել է արգելված դեղամիջոցների ցուցակը: Մելդոնիումը տեղ է գտել S4 խմբում՝ հորմոններ եւ նյութափոխանակային  խթանիչներ:

Հիշեցնենք, որ մելդոնիումի՝ արգելված խթանիչների ցուցակում հայտվելուց հետո 100-ից ավելի մարզիկների դոպինգ թեստերի պատասխանները դրական էին եղել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։